Մեծ Բրիտանիայում փոքրիկ աղջնակը մահացել է՝ ընկնելով մահճակալից. նա ընդօրինակում էր հանրահայտ «Խոզուկ Պեպան» մուլտֆիլմի դրվագը։ Այսպես է բացատրում աղջնակի մահը նրա սպանության մեջ մեղադրվող մարդու փաստաբանը՝ փոխանցում է Sky News-ը։
Քննությունը ենթադրում է, որ 6-ամյա Էլլիին սպանել է սեփական հայրը՝ Բեն Բաթլերը։ Դատարանում Բաթլերի փաստաբանն ասել է, որ աղջիկը մահճակալի վրա ընդօրինակում էր խոզուկի գործողությունները, երբ պատահաբար գլխի վրա ընկել է։
Իր հերթին դատաբժշկական փորձագետը հերքել է այդ գաղափարը՝ ատենակալներին հայտնելով, որ հարվածը գլխին աղջիկը ստացել է մեծ, բութ առարկայով։ Բաթլերը հերքում է սպանության մեղադրանքները։








































