Սիրիայի արևելքում գրոհայինների հարձակման հետևանքով զոհվել է առնվազն 60 մարդ (հիմնականում՝ շիաներ): Այս մասին հաղորդում է Agence France-Presse-ը՝ վկայակոչելով Լոնդոնում տեղակայված Syrian Observatory for Human Rights իրավապաշտպան կազմակերպությանը:
«Նախօրեին տեղի բնակիչներով զինված շիաները հարձակվել են գրոհայինների հենակետի վրա՝ սպանելով երկու մարդու: Այսօր գրոհայինները հարձակվել են բնակավայրի վրա՝ վերահսկողություն հաստատելով այնտեղ և սպանելով 60 բնակչի: Նրանց մեծ մասը եղել են զինված գրոհայիններ»,- ասվում է կենտրոնի հայտարարության մեջ:
Տեղեկատվությունը պաշտոնապես դեռևս չի հաստատվել:








































