«Հրապարակ» թերթի տեղեկություններով` ՀՀԿ-ում որոշվել է Գյումրի քաղաքի սեպտեմբերի 18-ին տեղի ունենալիք քաղաքապետի ընտրություններին մասնակցել սեփական ցուցակով և թեկնածուով: Այդ թեկնածուն ոչ այլ ոք, քան այսօր Սամվել Բալասանյանի կողմից ղեկավարվող քաղաքապետարանի կրթության վարչության պետ Սահակ Մինասյանն է, որը նաև Շիրակի մարզի ՀՀԿ կառույցի ղեկավարն է:
Համապատասխանո՞ւմ են լուրերն իրականությանը` փորձեցինք ճշտել Սահակ Մինասյանից: «Նման քննարկումներ` կուսակցության ներքին օղակներում, սկսել են դեռ տարեսկզբից, սակայն քաղաքական որոշում դեռ չկա»: Ե՞րբ կլինի: «Կարծում եմ` մեկ ամսից»,- ասաց ապագա «քաղաքապետացուն»: Գյումրիում, սակայն, կարծում են, որ ՀՀԿ-ն, մեղմ ասած, հաջող թեկնածուի վրա չի կանգնել:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում







































