Ամերիկյան հատուկ ծառայությունների կողմից համացանցից օգտվողներին լրտեսելու տեղեկությունները լրագրողներին փոխանցած Էդվարդ Սնոուդենին ներելու պահանջով միջնորդագիրն արդեն հավաքել է 51.9 հազար ստորագրություն: Միջնորդագիրը տեղադրված է Սպիտակ տան կայքում: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
ԱՄՆ իշխանություններից պաշտոնական պատասխան ստանալու համար անհրաժեշտ է 30 օրում հավաքել 100 հազար ստորագրություն: Այսպիսով՝ երկու օրում միջնորդագիրը հավաքել է անհրաժեշտ ձայների կեսը:
Միջնորդագրում ասվում է, որ Էդվարդ Սնոուդենն ազգային հերոս է և պետք է անհապաղ ներվի բոլոր հանցագործությունների համար, որոնք իրականացրել է կամ կարող էր իրականացնել՝ կապված այն բանի հետ, որ տագապ է բարձրացրել Ազգային անվտանգության գործակալության վերահսկիչ ծրագրի առնչությամբ:









































