Friday, 19 06 2026
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է COP17-ին ընդառաջ կայանալիք առաջնորդների գագաթնաժողովի մանրամասները
Պարեկներն ու համայնքային ոստիկանները թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել. ՆԳՆ ոստիկանություն
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը և Կարդինալ Աղաջանյանի հիմնադրամի տնօրենը քննարկել են համագործակցության հնարավորությունները
ԱՍՀ փոխնախարարն ու Բուլղարիայի դեսպանը քննարկել են համագործակցությունը աշխատանքային միգրացիայի ոլորտում
Ընտրություններում հաղթանակը Ձեր աշխատանքից ՀՀ քաղաքացիների գոհունակության հաստատումն է․ Ֆիցոն՝ Փաշինյանին
00:15
Զելենսկին 1 շաբաթ ժամանակ է տվել Լուկաշենկոյին
00:14
Ռուբիոն վստահեցրել է Լիբանանի նախագահին ԱՄՆ-ի շարունակական աջակցության մասին
00:11
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Բյուրականի աստղադիտարանի ձեռքբերումները ներկայացվել են միջազգային դիվանագիտական համայնքին
Փաշինյանը կարևորել է Firebird-ի ԱԲ տվյալային կենտրոնի գործունեությունը
Սպիտակ-Վանաձոր ճանապարհին «ԿամԱԶ» մակնիշի բեռնատար է կողաշրջվել․ կա տուժած
Մի քանի երիտասարդներ ձերբակալվել են թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով
Նոր Նորքում սկսվել է 2.3 կմ ճանապարհի հիմնանորոգման ծրագիրը
ՊԵԿ-ը պարզեցնում է հարկային գործընթացները և հստակեցնում մի շարք կարգավորումներ
Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման նոր դեպքեր են գրանցվել
ԱԴԾ-ն պատրաստվում է «հետպուտինյան» դարաշրջանին. DW
Մեկ օրում բացահայտվել է 145 հանցագործություն. ՆԳՆ
22:50
Նորվեգիան գլխավոր հյուպատոսություն կբացի Գրենլանդիայում
Արհեստական բանականությունն արագորեն դառնում է հիմնարար տեխնոլոգիա պաշտպանական համակարգերում. ԲՏԱ նախարար
22:30
Նրանք ավարտված են. Թրամփը՝ Իրանի մասին
Քաղաքապետարանն ի սկզբանե իրազեկել էր երթևեկության վերակազմակերպման մասին․ Արտյոմ Կարապետյան
22:10
Իտալիայի վարչապետի հասցեին Թրամփի խոսքերի պատճառով ԱԳ նախարարը չեղարկել է այցը
22:00
Ինքնասպանությո՞ւն, թե՞ քողարկված սպանություն․ կանանց խորհրդավոր մահեր՝ Թուրքիայում
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել
Ռուսաստանից գոյաբանական սպառնալիք է եկել. դրա չեզոքացումը հրատապ առաջնահերթություն է
21:30
Իրանը կրկին սահմանափակել է նավերի երթևեկությունը Հորմուզի նեղուցում
ՍԴ-ից պահանջում ենք մանդատների բաշխման վերանայում. 2-րդ փուլի շուրջ հոխորտանքը իրատեսական չէ
21:09
Ուկրաինան և Թրամփի թիմը քննարկում են հրադադարի երկփուլ ծրագիր. The Economist
Բաքվում ՌԴ ութ քաղաքացի է դատապարտվել
20:50
Իտալիայի հինգ քաղաքում շոգի պատճառով հայտարարվել է վտանգի առավելագույն մակարդակ

Օդում թևածող հաղթանակի կենսական պահանջը

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի ելույթը Կոպենհագենում հայաստանյան միապաղաղ ու անհույս կյանքում կարծես թե ունեցավ օդը մաքրող ամպրոպի էֆեկտ:

Այդ ելույթն ինչ որ իմաստով նաև օդ հանեց մեր հասարակության մեջ առկա բազմաթիվ արատներ և հոգեբանական բարդույթներ: Բայց ընդհանուր էֆեկտը մաքրող էր, որը, լիակատար դարձավ հատկապես Մալթայի հետ մեր հավաքականի խայտառակ խաղից հետո: Բայց դա ընդամենը դրվագ էր, իսկ մենք երևի թե պետք է նաև վարժվենք պրոցեսները զուգահեռաբար ավելի լայն համատեքստում դիտարկելուն: Այդ դիտարկումը, թերևս, կարելի է անել երկու հարթության վրա` զուտ ֆուտբոլային և հասարակական:

Զուտ ֆուտբոլային առումով` Հայաստանի հավաքականն իսկապես ուրախացրեց և տվեց հայկական ֆուտբոլի հեռանկարի հարցում իրական լավատեսության հիմք: Այպիսի եզակի հաջողությունից վեր կանգնելով, մենք զմեզ պետք է խոստովանենք, որ մեր հավաքականը թույլ է հայկական ֆուտբոլը վեր հանելու համար: Ընդհանրապես, հավաքականներն ավելի շատ ֆուտբոլային և ժամանակակից աշխարհում նաև հասարակական մշակույթի արտահայտիչն են: Այսինքն` հավաքականը սովորաբար լինում է արդյունք կամ հետևանք, ոչ թե շարժիչ ուժ: Ոչ ոք չի հերքում, որ Հայաստանի հավաքականում հավաքվել է տաղանդավոր ֆուտբոլիստների մի սերունդ: Բայց միևնույն ժամանակ նույնիսկ այպիսի հավաքականի հաջողությունները կարող են ժամանակավոր լինել, եթե այդ սերնդի հետևից չգան նորերը, եթե մեր ֆուտբոլային ինդուստրիան չհասցնի հավաքականի խաղամակարդակի հետևից: Մալթայից պարտվելուց հետո կարող ենք հաստատապես արձանագրել, որ այսօր այդ մեծ խզումը կա և այն պետք է վերացվի, իսկ դրա համար հայկական ֆուտբոլում, թերևս, անհրաժեշտ են հիմնարար փոփոխություններ` թե՛ փոխհարաբերությունների, թե՛ ավանդույթների, թե՛ մտածողության և աշխարհընկալումների առումով: Հավաքականի հաջող ելույթները կարող են դրա համար հոգեբանական կարևոր խթանիչ լիցքերի դեր կատարել, բայց ոչ ավելին: Դրա վառ վկայությունն է Լատվիայի հավաքականի օրինակը, որ 2004 թվականի Եվրոպայի առաջնության ուղեգիր կարողացավ նվաճել, բայց քանի որ ֆուտբոլային ինդուստրիան հետևից չհասավ, հավաքականի այդ հաղթանակը մնաց եզակի, և այժմ լատվիացիները որևէ բանով չեն փայլում եվրոպական ասպարեզում: Այստեղ հասնում ենք հասարակական հարթությանը:

Հայկական ֆուտբոլում, ինչպես և ցանկացած այլ բնագավառում, անհնար է հասնել առանձին վերցրած մեծ վերափոխումների, եթե դրանք տեղի չեն ունենում հասարակական-քաղաքական լայն մասշտաբով: Իսկ կարո՞ղ է արդյոք Հայաստանի հավաքականի ներկայիս հաղթանակը այդ առումով լինել ինչ-որ ցուցիչ կամ խթանիչ: Կարող է և թերևս արդեն իսկ եղել է: Խոսքն, իհարկե, առանձին բացառություն կազմող շերտերի մասին չէ, այլ ընդհանուր հասարակական սպասումների և տրամադրության: Հայաստանի հավաքականը դրանց զարմանալի միասնականություն հաղորդեց, և այդ միասնականությունը այնքան ներդաշնակ ու սահուն ստացվեց և արձանագրվեց, որ կարծես որևէ մեկը չնկատեց էլ, թե ինչպես հանրությունը սկսեց նույն կյանքով, նույն նպատակով, նույն մտահոգությամբ և սպասումով, նույն ապրումով ապրել:

Սա ամենևին չի նշանակում, թե ֆուտբոլը կարող է լինել Հայաստանում համահասարակական միավորման, այսպես ասած` ազգային համախմբման առարկա: Ամենևին: Դա մոլորություն է, որովհետև այդպիսի բան հնարավոր է միայն ֆուտբոլի և ազգային ինքնության նույնականացման դեպքում, ինչը, սակայն, ինքնին հարաբերական է անգամ այն երկրներում, որտեղ թվում է, թե այդ նույնականացումը տեղի է ունեցել` Բրազիլիա, Արգենտինա, Անգլիա, Իսպանիա, մասամբ Իտալիա: Ազգային միասնականության, համահասարակական համաձայնության և համախմբման համար ֆուտբոլի պոտենցիալը հակասական է, անհրաժեշտ են այլ գործոններ, առավել ընդգրկուն բաղադրիչներ և նշանակալի արժեքային համակարգեր: Պարզապես Հայաստանի հավաքականի ելույթներն ու դրանց հասարակական արձագանքը վկայեցին, որ Հայաստանի հանրության շրջանում այդ միասնականության, համաձայնության գաղափարի պահանջարկն առկա է և առկա է բնականորեն, այնպես, որ երբ այն գալիս է, հանրային տարբեր շերտեր չեն էլ նկատում, թե ինչպես միավորվեցին մեկ ընդհանուր «գաղափարական տանիքի» տակ: Դա էլ երևի թե Հայաստանի հավաքականի հաջող ելույթների մյուս հարթության արձանագրումն է` հասարակական հարթության:

Հավաքականի հաջողությունը վեր հանեց կամ վերահաստատեց մեր հասարակության շրջանում այդ բնական պահանջի, պահանջարկի առկայությունն ու պոտենցիալը: Հետևաբար այժմ հարցն այն է, թե արդյոք հասարակությունը և նրան սպասարկելուն կոչված քաղաքական դասն ու հասարակական-քաղաքական, այսպես ասած, էլիտար խմբերը կարո՞ղ են անհրաժեշտ ընդգրկունության մակարդակում շարունակականություն ապահովել այդ պահանջարկին և հասարակությանը մատուցել հնարավորինս լայն համախմբման առավել հուսալի, հաստատուն և խորքային գաղափար և նպատակ: Ընդ որում` ակնհայտ է, որ այդ ամենը պետք է զերծ լինի ազգային սնապարծությունից, կերակրված չլինի դրա ավերիչ և բարդույթավորող լիցքերով: Հայաստանի հասարակությանն անհրաժեշտ է համախմբման արդիական գաղափար, որի պարագայում ազգայինը կլինի ընդամենը ենթագիտակցական մակարդակում, կենթադրվի ինքնաբերաբար, այն պարզ հիմքով, որ այդ գաղափարի շուրջ տեղի ունեցող համախմբումը հայերի համախմբումն է: Իսկ գաղափարի առանցքում, բնականաբար, պետք է լինի հայկական պետության որակը, պետության արդիականացումը: Այդ դեպքում արդեն մեր ոլորտային առաջընթացները նույնիսկ կարող են լինել երաշխավորված: Առանց դրա, ինչ հաղթանակ էլ տանեն մեր ֆուտբոլիստները, կամ ինչ հաջողություն էլ մենք ունենանք առանձին այլ մարզական, մշակութային և նույնիսկ քաղաքական ու տնտեսական ոլորտներում, դրանք լինելու են ժամանակավոր, որովհետև տևականի հիմքը պետք է լինի հասարակական մտածողության, հոգեբանության արդիականացման ներուժ պարունակող նոր գաղափարը կամ նպատակը:

Տվյալ պարագայում, Հայաստանի հավաքականի մարզիչներն ու ֆուտբոլիստները, իհարկե իրենց կամքից անկախ, պարզապես իրենց աշխատանքը կատարելու հաստատակամությամբ, օրինակ պետք է ծառայեն մեր հասարակական-քաղաքական դասի ներկայացուցիչներին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում