Բրիտանական Times Higher Education ամսագիրը հրապարակել է 100 հռչակավոր բարձրագույն ուսումնական հաստատությունների վարկանիշային ցուցակը՝ հիմնված դրանց համբավի գնահատման վրա:
Ցուցակը կազմելիս հաշվի է առնվել 133 երկրների 10.323 գիտնականների կարծիքը: Վարկանիշային ցուցակի առաջատարներն են Հարվարդի, Մասաչուսեթսի, Սթենֆորդի, Քեմբրիջի, Օքսֆորդի համալսարանները:
Գիտնականները պատասխանել են երկու խմբի հարցերի, որոնցից մեկը վերաբերել է բուհերի ուսումնական գործունեությանը, մյուսը՝ գիտահետազոտական: Այնուհետև ստացված տվյալները համադրել են:









































