Էներգետիկայի հարցերով ԱՄՆ-ԵՄ խորհուրդը կրկին հաստատել է իր աջակցությունը «Հարավային գազային միջանցքի» բացմանը՝ ներառյալ Անդրադրիատիկ գազատարի (TAP) կառուցմանը: Այս մասին ասված է էներգետիկայի հարցերով ԱՄՆ-ԵՄ խորհրդի հայտարարության մեջ, որն ընդունվել է Վաշինգտոնում կայացած հանդիպման արդյունքներով՝ փոխանցում է trend.az-ը:
Հայտարարության համաձայն՝ խորհուրդը կարևորել է Հունաստան-Բուլղարիա ինտերկոնեկտորի, ինչպես նաև հեղուկացված բնական գազի տերմինալի կառուցումը Խորվաթիայում և Հունաստանում՝ շուկայում պահանջարկի դեպքում:
«Հարավային գազային միջանցքը» ԵՄ-ի համար համարվում է առաջնային նախագիծ և նախատեսում է Կասպիական տարածաշրջանից 10 մլրդ խորանարդ մետր ադրբեջանական գազի փոխադրում Եվրոպա Թուրքիայի և Վրաստանի միջով:










































