Լոզանի մարզական արբիտրաժային դատարանը (CAS) մերժել է «Մալագա»-ի հայցը և ուժի մեջ թողել իսպանական ակումբի՝ եվրագավաթների մեկ մրցաշրջանով որակազրկումը:
Այդ մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը: Բացի այդ, «Մալագա»-ն պարտավոր է տուգանք վճարել` 300 հազար եվրոյի չափով:
Հիշեցնենք, որ «Մալագա»-ն Իսպանիայի առաջնությունն ավարտել էր 6-րդ տեղում՝ նվաճելով Եվրոպայի Լիգայի ուղեգիր:








































