Պորտուգալացի մասնագետ Ժոզե Մոուրինյոն, ով գլխավորել է Լոնդոնի «Չելսի»-ն, հայտարարել է, որ ի տարբերություն Անգլիայի, Իսպանիայում չեմպիոնության համար պայքարում են 2 ակումբներ՝ «Ռեալ»-ն ու «Բարսելոնա»-ն:
«Այժմ «Չելսի»-ում խաղում են ֆուտբոլիստներ, որոնց հետ ես աշխատել եմ ակումբը նախկինում գլխավորելիս: դա ուրախալի է ինձ համար, բայց պետք է նշեմ, որ նրանք որևէ առավելություն չունեն մյուսների նկատմամբ:
Անգլիան ֆուտբոլի հայրենիքն է: Այստեղ մրցակցությունը շատ մեծ է: Չեմ սիրում աշխատել առաջնությունում, որտեղ պետք է պայքարեմ ընդամենը մեկ ակումբի դեմ: Եթե դու պարտվում ես, ապա գիտես, որ լուրջ խնդիրների առջև ես հայտնվել, քանի որ գիտես, որ հակառակորդդ չի պարտվելու»:









































