Մադրիդի «Ռեալ»-ի նախագահ Ֆլորենտինո Պերեսը պատասխանել է «Բարսելոնա»-ի ֆուտբոլիստներ Չավի Էրնանդեսի և Անդրես Ինյեստայի` «արքայական ակումբ»-ի նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին հասցեագրած քննադատական խոսքերին:
Կատալոնական ակումբի երկու ներկայացուցիչներն օրերս հայտարարել են, որ, իրենց, կարծիքով` պորտուգալացի մասնագետը Մադրիդում աշխատած տարիների ընթացքում միայն վնասել է իսպանական ֆուտբոլին:
«Հասկանում եմ Չավիի ու Ինյեստայի դժգոհության պատճառը. չէ՞ որ նրանք չեն հաղթել վերջին 5 «կլասիկո»-ներում: Այլևս գոյություն չունի «Բարսելոնա»-ի գերիշխանությունը: Մոուրինյոն դադարեցրեց այն»,- Marca-ն մեջբերում է Պերեսի խոսքը:










































