Մադրիդի «Ռեալ»-ի դարպասապահ Կեյլոր Նավասի կարծիքով` Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչում ֆուտբոլիստներին լրացուցիչ մոտիվացիա հարկավոր չէ:
«Չեմ վախենում «Մանչեսթեր Սիթի»-ից, բայց հարգում եմ այդ թիմին: Թիմի բոլոր խաղացողները գիտեն, թե ինչ պատասխանատվություն է դրված մեր ուսերին: Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչն արդեն եծ պատասխանատվություն է:
Պետք է խաղալ այնպես, ինչպես սովորաբար խաղում ես: Մենք փոխելու ոչինչ չունենք: Ճիշտ ուղու վրա ենք և կփորձենք ավելի բարելավել մեր խաղը»,- Marca-ն մեջբերում է Նավասի խոսքերը:




































