Ինդիանա նահանգում հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի նախնական ընտրություններում տարած հաղթանակը կարևոր քայլ կդառնա կուսակցությունից նրան նախագահի թեկնածու առաջադրելու համար, իսկ նրա մրցակից Թեդ Քրուզի համար ընտրությունների ելքը «կենդանի մնալու» հարց է, հայտնում է TASS-ը:
Այդպես է CNN հեռուստաընկերությունը մեկնաբանել Ինդիանայում տեղի ունեցող ընտրությունները, որտեղ որոշվում է 57 պատգամավորական մանդատների ճակատագիրը հանրապետական կուսակցության ազգային համագումարում, որը տեղի կունենա հուլիսի 18-ից 21-ին Քլիվլենդում, որտեղ կանվանվի նախագահի պաշտոնում կուսակցության պաշտոնական թեկնածուն:
Ինդիանա նահանգում գործող կանոնների համաձայն` առաջնային ընտրություններում հաղթած թեկնածուն ստանում է այդ նահանգի բոլոր պատգամավորների ձայները:











































