Հարավաֆրիկյան Հանրապետության նախկին նախագահ, 94-ամյա Նելսոն Մանդելայի վիճակը, որը հոսպիտալացվել էր թոքաբորբի ախտանիշներով, չի փոխվել ու «մնում է կայուն ծանր»: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով նախագահի վարչակազմի հայտարարությանը:
Երկրի նախագահ Ջեյքոբ Զուման քաղաքացիներին կոչ էր արել աղոթել Նելսոն Մանդելայի համար:
Մանդելան այս տարվա ընթացքում հոսպիտալացվել է արդեն երրորդ անգամ: Շաբաթ օրը Հարավաֆրիկյան Հանրապետության իշխանությունները հայտարարեցին, որ երկրի նախկին ղեկավարը ինքնուրույն է շնչում, ինչը կարելի է համարել լավ նշան:









































