Ալաբամայի բնակչուհի Թրեյսի Դոուվի 10 տարի առաջ կորած Չարլի անունով շանը վերադարձրել են տիրուհուն, հայտնում է Associated Press-ը:
Հայտնի է դարձել, որ տիրուհին մտածել է, որ իր շունը վաղուց սատկել է, և հույս չի ունեցել գտնելու նրան: Հաղորդվում է, որ շանը հնարավոր է եղել վերադարձնել նրա վզակապում տեղադրված միկրոչիպի շնորհիվ, այն բանից հետո, երբ նա հայտնվել է անասնաբուժական կլինիկաներից մեկում: