Հունիսի 10-ին, ժամը 09.49-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Միրաք գյուղում հունիսի 9-ին կայծակնահարվել է 2 քաղաքացի, որոնցից մեկը մահացել է, իսկ մյուսը տեղափոխվել է Ապարանի բժշկական կենտրոն:
ԱԻՆ լրատվական ծառայությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել Ապարանի հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:









































