Friday, 19 06 2026
Ուրուգվայում ՀՀ դեսպանն ու Բլանկա Ռոդրիգեսը COP17-ին առչնվող հարցեր են քննարկել
00:50
Բելգիան նախատեսում է մինչև 2030 թվականը Ուկրաինային փոխանցել իր ողջ F-16 ավիապարկը
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար
Վրաց-թուրքական սահմանին հյուրանոց-ամրոց կկառուցվի
Քննարկվել են Հայաստանի և ՄԱԿ Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի համագործակցության ընդլայնման ուղիները
Փակել փողոց նայող պատուհաններն ու դռները
00:10
Գերմանիան Թուրքիայի հետախուզությունն ընդգրկել է ամենաակտիվ լրտեսական կառույցների ցանկում
00:10
ԱՄՆ ռազմածովային ուժերը դադարեցրել են Իրանի նավահանգիստների շրջափակումը
00:08
Բանակցությունները չեն նշանակի հակառակ կողմի դիրքորոշման ընդունում․ Խամենեի
00:06
ԱՄՆ-ն հավատարիմ է խաղաղությանը․ Թրամփ
ՊԵԿ նախագահը ՀՄՆԿ Գլխավոր համաժողովում քննարկել է հարկային վարչարարության արդիականացման և համագործակցության ընդլայնման հարցեր
23:50
Ուզբեկ ֆուտբոլիստը պատմական ռեկորդ է սահմանել աշխարհի առաջնությունում
Ոստիկանները բացահայտել են Դարբնիկ գյուղում խուլիգանության դեպքը
23:30
ԱՄՆ-ն պատրաստ է վերականգնել Իրանի նկատմամբ ծովային շրջափակումը` հուշագրի պայմանների չկատարման դեպքում. Հեգսեթ
Արտաշատի ոստիկանները բացահայտել են դիտավորությամբ վրաերթի դեպքը
23:10
Պենտագոնի ղեկավարը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Եվրոպայում կանցկացնի իր զորքերի ռևիզիա և կնվազեցնի իր մասնակցությունը ՆԱՏՕ-ի ուժերին
Արարատի քաղաքային զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
22:50
Ռուսաստանը և Ուկրաինան զինծառայողների մարմինների հերթական փոխանակումն են կատարել
Հայկավան գյուղում այրվել է խոտածածկույթ․ փրկարարները մարել են հրդեհը
22:30
Իրանն ավելի հեռու է միջուկային զենքի ստեղծումից, քան երբևէ. Ռյուտե
Գրանցվել է հանցագործությունների թվի նվազում
22:10
Իրանի և Քուվեյթի ԱԳ նախարարները քննարկումներ են ունեցել
Հայաստանի քաղաքական դաշտի ներկայիս վիճակը դարձել է ազգային անվտանգության թիվ 1 սպառնալիքը
21:50
ԵՄ-ի և Կանադայի ռազմական ծախսերի աճը 2025 թվականին կազմել է 90 միլիարդ եվրո. Ռյուտե
Լավ կլինի՝ ՍԴ-ն բավարարի ռուսամետների բողոքը. նրանք պարտվելու են, ժողովրդավարությունը հաղթելու է
21:30
Ֆոն դեր Լայենն առաջարկել է սահմանափակել ուկրաինացի փախստականների ընդունումը ԵՄ. DPA
Կալուգացու հայտարարությունից չենք սարսափել. նոր չէ, որ կոալիցիա պիտի կազմեն, վաղուց էին կազմել
«Ռոսատոմ»-ի ղեկավարը հայտնել է Զապորոժիեի ԱԷԿ-ի աշխատակցի մահվան մասին
Բելառուսում «պատերազմ» է
Արմեն Նիկողոսյանը հրաժարական է տվել ՀՖՖ փոխնախագահի պաշտոնից և գործկոմի անդամությունից

Մոսկվան կաշխատի «սեպ խրել»

Վերջին երկու օրերին իրարամերժ տեղեկություններ տարածվեցին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի վերաբերյալ: Նախ` ադրբեջանական ԶԼՄ-ները հղում անելով ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկյան համանախագահությանը տեղեկացրեցին, որ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպման համաձայնություն է ձեռք բերվել: Հետո ռուսական «Իտառ-Տասս»-ը հաջորդ օրը տարածեց, որ հանդիպման համաձայնություն չկա, և առաջիկայում այն սպասել չարժե, առնվազն մինչև ամռան վերջ կամ աշուն:

Ընդ որում` հատկանշական է, որ օրինակ` ադրբեջանական լրատվամիջոցների տեղեկության տարածումից հետո, նաև հաջորդ օրվա ընթացքում, ամերիկյան համանախագահությունը չհերքեց համաձայնությունը: Այն հերքեցին, փաստորեն, ռուսական լրատվամիջոցները, սակայն հատկանշական է, որ ոչ պաշտոնապես: Այսինքն` «Իտառ-Տասս»-ը հղում է անում իր աղբյուրներին և առայժմ պաշտոնական որևէ բան չկա: Սա երևի թե վկայում է այն մասին, որ ռուսական ու ամերիկյան կողմերը փորձում են վիճարկել Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպման, այսպես ասած, քավորությունը:

Ուշագրավ է, որ ադրբեջանական լրատվամիջոցները նախագահների հանդիպման համաձայնության մասին հայտնեցին այն բանից հետո՝ ամերիկյան համանախագահությանը հղումով, երբ ԱՄՆ պետքարտուղար Քերին Վաշինգտոնում նախ հանդիպեց Մամեդյարովի, իսկ հետո Էդվարդ Նալբանդյանի հետ: Ակնհայտ է, որ ԱՄՆ-ը կարծես թե այնուհանդերձ որոշակի համաձայնություն կողմերից ստացել էր: Բայց դա կնշանակեր, որ այդ հանդիպումն անցնում է ԱՄՆ դե ֆակտո պատրոնաժությամբ` այն դեպքում, երբ Ռուսաստանը չի թաքցնում ղարաբաղյան կարգավորման գործընթացի, այսպես ասած, եռակողմ ֆորմատը վերականգնելու մտադրությունը: Եռակողմ ֆորմատը մեդվեդևյան նախագահության գաղափարն էր, որը տապալվեց անփառունակ կերպով, և Ռուսաստանը չկարողացավ Հայաստանից համաձայնություն կորզել մեկ-երկու շրջան վերադարձնելու կապակցությամբ, ինչը ձգտում էր անել Կազանի հայտնի հանդիպումից առաջ: Բանը հասավ նույնիսկ Հայաստանին ադրբեջանական դիվերսիաներով սպառնալուն, սակայն պաշտոնական Երևանը, իհարկե ոչ առանց ԱՄՆ և Ֆրանսիայի աջակցության, կարողացավ Կազանում զերծ մնալ համաձայնություններից և այնտեղ էլ եռակողմ ֆորմատը կնքեց իր մահկանացուն:

Մոսկվան, սակայն, ներկայումս ստիպված է մտածել այն վերականգնելու մասին, քանի որ առանց այդ էլ շատ քիչ գործիքներ ունի տարածաշրջանային գործընթացներում քաղաքական կենսունակություն ապահովելու համար: Մոսկվային այդ պայմաններում կենսականորեն անհրաժեշտ են դառնում հնարավորինս նեղ ֆորմատները, քանի որ լայն միջավայրում նա այլևս զգում է ռեսուրսների սղություն: Ահա այդ իսկ պատճառով, ղարաբաղյան խնդիրը առաջիկայում կարող է դառնալ Կրեմլի քաղաքականության համար կարևոր գործիք` տարածաշրջանային զարգացումների իմաստով: Պատահական չէ, որ Մոսկվան սկսել է անթաքույց սիրաշահել Ադրբեջանին` փորձելով նրան համոզել մտնել եռակողմ ձևաչափի մեջ: Մոսկվան համարում է, որ այստեղ Ադրբեջանին է պետք համոզել, քանի որ Բաքուն ինչ-որ առումով առավել անկաշկանդ է ռուսների հետ հարաբերություններում, քան Երևանը: Երևան-Մոսկվա-Բաքու ձևաչափում Ռուսաստանը կստանա մանևրի հնարավորություն, իսկ ավելի ճիշտ` այդ ձևաչափը կօգտագործի այլ գործընթացներում որպես գործիք կամ նույնիսկ շանտաժի միջոց: Իսկ քանի որ Սարգսյան-Ալիև հնարավոր հանդիպումն անցնելու էր ԱՄՆ նախաձեռնությամբ, ապա Ռուսաստանի համար դժվար կլիներ խնդիրը տեղափոխել կրկին եռակողմ ձևաչափ և նեղացնել ֆորմատը:

Միևնույն ժամանակ, կարծես թե նկատելի է, որ առայժմ Մոսկվան չունի բավարար հնարավորություն և ազդեցություն, որպեսզի Հայաստանին ու Ադրբեջանին բերի եռաչափի: Բաքուն լավ է հասկանում, որ Ռուսաստանն, իհարկե, չի կարող այդ ֆորմատում որևէ բան տալ իրեն թե՛ Ղարաբաղի, թե՛ առավել լայն ռեգիոնալ հարցերում, բացի Արևմուտքի հետ հարաբերությունները փչացնելուց: Իսկ թե ինչ է նշանակում Արևմուտքի հետ խնդիրներ, Բաքուն այժմ շատ պարզ տեսնում է Անկարայի օրինակով, ուր ցուցարարներն արդեն զգուշացնում են, որ հերթը Ալիևինն է: Հայաստանն էլ, բնականաբար, առանձնապես մեծ շահագրգռություն չունի վերադառնալու եռակողմ ձևաչափի, քանի որ այստեղ բացի Ռուսաստանի համար մանրադրամ դառնալուց, որևէ այլ բան Հայաստանին չի շողում:

Արդյունքում Մոսկվայի համար ներկայումս նվազագույն խնդիրը մնում է թույլ չտալ, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի որևէ համանախագահ կարողանա շարժել գործընթացը և այդպիսով էլ ավելի նվազեցնել այն նեղ ձևաչափի բերելու Ռուսաստանի հնարավորությունները: Սա նշանակում է, որ ղարաբաղյան խնդրում առաջիկա ժամանակահատվածում մենք ականատես ենք լինելու դիրքային պայքարի, որտեղ Ռուսաստանը ամեն կերպ կփորձի հակասություններ սրել կողմերի միջև, նախագահների հանդիպում թույլ չտալու համար: Իսկ սա նաև նշանակում է, որ կրկին կարող են գործի դրվել ադրբեջանական դիվերսիաները, առավել ևս, որ օրերս Քարվաճառում այդպիսի մեկը եղավ, իսկ նախօրեին էլ հերթական փորձը կանխվեց Հորադիզում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում