«Յուվենթուս»-ի գործադիր տնօրեն Բելե Մարոտան պատմել է Մադրիդի «Ռեալ»-ի ֆուտբոլիստ Գոնսալո Իգուաինի տրանսֆերի շուրջ ընթացող բանակցությունների մասին:
«Ներկայումս Իգուաինին չի կարելի մեր գլխավոր տրանսֆերային նպատակը համարել: Բանակցությունները սառեցվել են մինչ այն պահը, երբ «Ռեալ»-ը նոր գլխավոր մարզիչ կհրավիրի»,- նշել է Մարոտան:
Հիշեցնենք, որ «Արքայական ակումբ»-ը համաձայնել է վաճառել խաղացողի իրավունքները պահանջվող գումարը մաս-մաս վճարելու հնարավորությամբ՝ փոխարենը բարձրացնելով Իգուաինի տրանսֆերային արժեքը մինչև 22 մլն եվրո:






































