Իրաքյան պատերազմի վետերան Ջասթին Սթենֆիլդ Թոմասը պատահաբար սպանվել է Արիզոնայի իր տանը՝ մանկահասակ որդու կողմից:
35-ամյա Ջասթինն 4-ամյա որդու հետ հյուր է գնացել իր նախկին ծառայակցին, գրում է Rawstory-ն: Նրա ընկերը, ով ըստ ոստիկանության ենթադրության՝ չի սպասել հյուրերի, չի հասցրել կողպել չհրկիզվող պահարանը, որտեղ գտնվել է զենքը:
Հարևանի խոսքերով, որը դեպքի մասին հայտնել է ոստիկանություն, հրացանը գտած երեխան վազել է հոր մոտ՝ այն ցույց տալու, ու պատահաբար քաշել է ձգանը, հաղորդումէ RT-ն:
Կրծքի շրջանում վիրավորված տղամարդուն տարել են հիվանդանոց, որտեղ նա մահացել է: Ոստիկանությունը դեպքը որակել է որպես դժբախտ պատահար ու երեխային հանձնել է մորը:
Մահացածն ուներ 2 երեխա:









































