Հարավաֆրիկյան Հանրապետության նախկին նախագահ Նելոն Մանդելան Պրետորիայում շարունակում է բուժումը թոքաբորբի դեմ, հաղորդում են տեղի ԶԼՄ-ները:
Հաղորդագրություններում նշվում է, որ վերջին օրերին բժիշկները տեղեկություն չեն հայտնել երկրի նախկին ղեկավարի ինքնազգացողության վերաբերյալ։
Հարավաֆրիկյան Հանրապետության մամուլը բավական հոռետեսական է գնահատում 94-ամյա Մանդելայի առողջական վիճակը:
Այսպես, Sandy Sun-ը հրապարակել է «Մանդելան պայքարում է կյանքի համար» վերնագրով հոդված, City Press պարբերականը կոչ է անում «աղոթել Մանդելայի համար»։











































