Ֆիլիպիններում երկու աղջիկների փրկած շանը դիմավորել են որպես հերոսի: Կաբանգ անունով շունը վերադարձել է Կալիֆոռնիայից, որտեղ նրան վիրահատել են՝ վերականգնելով դեմքի մի մասը, որը նա կորցրել էր, երբ հայտնվել էր մոտոցիկլետի անիվների տակ:
Մանիլայի օդանավակայանում հայտնի չորքոտանուն դիմավորել են լրագրողներն ու երկրպագուները: Անասնաբույժներից մեկը՝ Անտոն Լիմը, ասել է, որ կենդանին դարձել է անձնուրաց սիրո խորհրդանիշ: Փողոցով ընթացող մոտոցիկլետը կարող էր վրաերթի ենթարկել երկու երեխաների, եթե փողոց նետված շունը չփոխեր մեքենայի շարժման ուղղությունը:
Միջադեպը տեղի է ունեցել անցած տարի՝ ֆիլիպինյան Զամբոանգա քաղաքում, որի բնակիչները ն տասնյակ հազարավոր դոլարներ են հավաքել շան վիրահատության համար և նրան ուղարկել են ամերիկյան հիվանդանոց:









































