Ջեսիկա Էննիսի հարթ փորը, Բեյոնսեի փարթամ բարեմասնությունները, Քեթրին Ջենքինսի փայլուն մազերը, Նիքոլ Շերզինգերի փայլուն աչքերը իդեալական ֆիզիկական տվյալներ են, որոնցից հնարավոր է ստեղծել իդեալական կին: Հետաքրքիր է, որ կանանց մարմնի ավելի քիչ քննարկվող հատվածը քիթը նույնպես հայտնվել է այդ ցուցակում, իդեալական է համարվել Սամանտա Քեմերոնի ուղիղ քիթը:
Դրա հետ մեկտեղ, ըստ հարցվածների, իդեալական տղամարդը պետք է ունենա պինդ մարմին, ինչպես Դևիդ Բեքհեմը կամ Ջենսոն Բաթոնը, Ռայան Հոսլինգի ժպիտը, Բրեդ Փիթի ծնոտի կառուցվածքը և Քրեյգ Դենիելի փայլուն աչքերը:
Մեծ Բրիտանիայում իրականացված հարցմանը մասնակցել է 1000 տղամարդ և 1000 կին: Հետազոտությունն ապացուցել է, որ շատերը հետևելով աստղերին, կենտրոնացած են իրենց մարմնի բարելավման վրա:
Այսպես, հարցվածների 46 %-ը պնդում են, որ իրենք ներկա դրությամբ աշխատում են իրենց առողջության բարելավման վրա և ֆիթնեսով են զբաղվում: Յուրաքանչյուր հինգերորդը հայտարարել է, որ ինքը դժգոհ է իր մարմնի կառուցվածքից, իսկ 61 %-ը հայտարարել է, որ առողջ ապրելակերպը միանգամից արդյունք կտա: Հարցվածների գրեթե 1/3-ը հրաժարվել է շոկոլադից՝ նշելով, որ դրա արդյունքում մարմնի կառուցվածքն ավելի լավն է դարձել, իսկ 30 %-ը նշել է, որ բարեկազմ լինելու համար անընդհատ հաճախում է մարզադահլիճ:









































