Այսօր Գերմանիայի Ֆրանկֆուրտ քաղաքում տեղացած հորդառատ անձրևը խախտել է երկրի ամենախոշոր օդանավակայանի աշխատանքը: Ինչպես հաղորդել են Fraport AG ընկերության ներկայացուցիչները, հետաձգվել է 65 չվերթ: Եվս մի քանի չվերթներ ուշանում են:
Ավելի վաղ գերմանական օդերևութաբանական ծառայությունը զգուշացրել էր ոչ բարենպաստ եղանակի մասին: Համաձայն կանխատեսումների՝ հորդառատ անձրևները Ֆրանկֆուրտում չեն դադարի նաև այսօր գիշերը:









































