Ջրհեղեղի հետ կապված բարդ իրավիճակի պատճառով Գերմանիայի Սաքսոնիա-Անհալթ դաշնային հողի իշխանությունները որոշել են ուժեղացնել ամբարտակների և այլ ջրապաշտպան կառույցների հսկողությունը՝ այդ օբյեկտներում ահաբեկչության իրականացման մասին սպառնալիքներ ստանալուց հետո: Այս մասին հայտնում է դաշնային հողի ՆԳՆ ղեկավարը՝ փոխանցում է ITAR-TASS-ը:
Նրա խոսքերով՝ իրենք լուրջ են վերաբերվում նման սպառնալիքներին: Նա հայտնել է, որ հսկողություն է իրականացվում նաև օդից, արվում է ամեն ինչ, որպեսզի քաղաքացիներն իրենց ապահով զգան: Սպառնալից ուղերձներ են ստացել մի շարք լրատվամիջոցներ:









































