Ֆուտբոլային գործակալ Դմիտրի Սելյուկը հայտարարել է, որ Դոնեցկի «Շախտյոր»-ի կիսապաշտպան Ֆերնանդինյոյի` «Մանչեսթեր Սիթի» տեղափոխության մասին գիտեր դեռ 2013թ. ձմռանը:
«Ինձ այդ տեղափոխությունը չզարմացրեց: Ես դրա մասին գիտեի դեռ ձմռանը: «Շախտյոր»-ը ֆուտբոլիստների վաճառքի թվով առաջատար է Եվրոպայում: Սկզբում Վիլիանը 35 մլն եվրոյի դիմաց «Անժի» տեղափոխվեց, այնուհետև Ֆերնանդինյոն` 40 մլն-ի դիմաց հայտնվեց «Սիթի»-ում: Այժմ հերթը Մխիթարյանինն է:
Ուկրաինայում չի կարող գործել ֆինանսական փեյր-փլեյի կանոնը` այլ աղբյուրներից եկամուտների մասով, քանի որ այստեղ գովազդային պայմանագրերից և հեռուստատեսային իրավունքների վաճառքից այդքան մեծ գումարներ չեն ստացվում, ինչպես արևմուտքում: Այստեղ թիմերը շեշտը դնում են սեփական ֆուտբոլիստների վաճառքի վրա»:
Վստահ եմ, որ Մխիթարյանը, Կոստան, Տեյշեյրան ավելի թանկ կարժենան, քան նրանց տրանսֆերի դիմաց «Շախտյոր»-ի վճարած գումարները:







































