Իսպանիայի հավաքականի դարպասապահ Իկեր Կասիլյասը եվրոպացի դարպասապահների շրջանում ռեկորդ է սահմանել իր ազգային ընտրանու կազմում անցկացրած խաղերի քանակով:
Ռեկորդը կայացավ, երբ Կասիլյասը Հաիթիի հավաքականի դեմ խաղում դուրս եկավ իր թիմի մեկնարկային կազմում: Այդ խաղը Մադրիդի «Ռեալ»-ի դարպասապահի համար 144-րդն էր Իսպանիայի ընտրանու մարզաշապիկով: Հիշեցնենք, որ խաղն ավարտվել էր 2:1 հաշվով` իսպանացիների հաղթանակով:
Նախորդ ռեկորդը պատկանում էր Շվեդիայի հավաքականի դարպասապահ Թոմաս Ռավելիին, ով 1981-97թթ 143 խաղ թթ անցկացրել:









































