Shamshyan.com-ը ներկայացրել է «Զվարթնոց» օդանավակայանի տանիքի պոկվել-ընկնելու բացառիկ կադրերը:
Հիշեցնենք, որ հունիսի 6-ին արտակարգ դեպք էր տեղի ունեցել «Զվարթնոց» օդանավակայանում:
Ինչպես տեղեկացրել էինք քամու հետևանքով «Զվարթնոց» օդանավակայանի VIP կոչվող հատվածի տանիքը պոկվել և ընկել էր մեծ թվով ավտոմեքենաների վրա:
Դեպքի վայր էին ժամանել նաև Երևանի շտապ օգնության, ճանապարհային ոստիկանության և ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի աշխատակիցները: Վնասված մեքենաների թիվն անցնում էր մոտավորապես 30-ը:
Ըստ տեղեկությունների՝ նշված շենքը և հարակից տարածքները «Ռոսգոստրախ» ընկերության կողմից ապահովագրված են, և փոխհատուցումը կատարվելու է:









































