Հարավաֆրիկյան Հանրապետության նախկին նախագահ Նելսոն Մանդելան շնչուղիների ինֆեկցիայով տեղափոխվել է հիվանդանոց: Նրա վիճակը գնահատվում է կայուն ծանր, հաղորդում է BBC-ն:
ՀԱՀ գործող նախագահի մամլո ծառայության փոխանցմամբ` նախկին նախագահ, Նոբելյան մրցանակակիր Մանդելան վերջին մի քանի օրերին թույլ է զգացել իրեն, իսկ անցած գիշեր նրա վիճակը կտրուկ վատացել է: Ինչպես արդեն տեղեկացրել ենք, նրան տեղափոխել են Պրետորիայի հիվանդանոց: Բժիշկները 94-ամյա Մանդելայի մոտ ախտորոշել են թոքային ինֆեկցիա:
Առկա տեղեկատվության համաձայն` հիվանդը կայուն ծանր վիճակում է:









































