Friday, 19 06 2026
Ուրուգվայում ՀՀ դեսպանն ու Բլանկա Ռոդրիգեսը COP17-ին առչնվող հարցեր են քննարկել
00:50
Բելգիան նախատեսում է մինչև 2030 թվականը Ուկրաինային փոխանցել իր ողջ F-16 ավիապարկը
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար
Վրաց-թուրքական սահմանին հյուրանոց-ամրոց կկառուցվի
Քննարկվել են Հայաստանի և ՄԱԿ Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի համագործակցության ընդլայնման ուղիները
Փակել փողոց նայող պատուհաններն ու դռները
00:10
Գերմանիան Թուրքիայի հետախուզությունն ընդգրկել է ամենաակտիվ լրտեսական կառույցների ցանկում
00:10
ԱՄՆ ռազմածովային ուժերը դադարեցրել են Իրանի նավահանգիստների շրջափակումը
00:08
Բանակցությունները չեն նշանակի հակառակ կողմի դիրքորոշման ընդունում․ Խամենեի
00:06
ԱՄՆ-ն հավատարիմ է խաղաղությանը․ Թրամփ
ՊԵԿ նախագահը ՀՄՆԿ Գլխավոր համաժողովում քննարկել է հարկային վարչարարության արդիականացման և համագործակցության ընդլայնման հարցեր
23:50
Ուզբեկ ֆուտբոլիստը պատմական ռեկորդ է սահմանել աշխարհի առաջնությունում
Ոստիկանները բացահայտել են Դարբնիկ գյուղում խուլիգանության դեպքը
23:30
ԱՄՆ-ն պատրաստ է վերականգնել Իրանի նկատմամբ ծովային շրջափակումը` հուշագրի պայմանների չկատարման դեպքում. Հեգսեթ
Արտաշատի ոստիկանները բացահայտել են դիտավորությամբ վրաերթի դեպքը
23:10
Պենտագոնի ղեկավարը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Եվրոպայում կանցկացնի իր զորքերի ռևիզիա և կնվազեցնի իր մասնակցությունը ՆԱՏՕ-ի ուժերին
Արարատի քաղաքային զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
22:50
Ռուսաստանը և Ուկրաինան զինծառայողների մարմինների հերթական փոխանակումն են կատարել
Հայկավան գյուղում այրվել է խոտածածկույթ․ փրկարարները մարել են հրդեհը
22:30
Իրանն ավելի հեռու է միջուկային զենքի ստեղծումից, քան երբևէ. Ռյուտե
Գրանցվել է հանցագործությունների թվի նվազում
22:10
Իրանի և Քուվեյթի ԱԳ նախարարները քննարկումներ են ունեցել
Հայաստանի քաղաքական դաշտի ներկայիս վիճակը դարձել է ազգային անվտանգության թիվ 1 սպառնալիքը
21:50
ԵՄ-ի և Կանադայի ռազմական ծախսերի աճը 2025 թվականին կազմել է 90 միլիարդ եվրո. Ռյուտե
Լավ կլինի՝ ՍԴ-ն բավարարի ռուսամետների բողոքը. նրանք պարտվելու են, ժողովրդավարությունը հաղթելու է
21:30
Ֆոն դեր Լայենն առաջարկել է սահմանափակել ուկրաինացի փախստականների ընդունումը ԵՄ. DPA
Կալուգացու հայտարարությունից չենք սարսափել. նոր չէ, որ կոալիցիա պիտի կազմեն, վաղուց էին կազմել
«Ռոսատոմ»-ի ղեկավարը հայտնել է Զապորոժիեի ԱԷԿ-ի աշխատակցի մահվան մասին
Բելառուսում «պատերազմ» է
Արմեն Նիկողոսյանը հրաժարական է տվել ՀՖՖ փոխնախագահի պաշտոնից և գործկոմի անդամությունից

Ամեն ինչ սկսել զրոյից

Պետք է ընդունել, որ Երևանի ավագանու ընտրությունից հետո ընդդիմադիր դաշտը, թերևս, իսկապես ցայտնոտի մեջ է: Խնդիրն այն է, որ մինչ ընդդիմությունն սպասում է ժամանակի մեջ իշխանության անհաջողությանը, իր համար աննկատ ինքն է հայտնվում ձախողումների ճանապարհին: Ժամանակի հետ իշխանական համակարգը ամրանում է, բյուրեղանում, իսկ ընդդիմության հիմնական և թերևս միակ ուժը` հասարակական աջակցությունը, աստիճանաբար մաշվեց ու ոչնչացավ: Դա, իհարկե, չի նշանակում, որ հասարակությունը դառնում է իշխանամետ: Նրա ճնշող մեծամասնությունը շարունակում է մնալ ընդդիմադիր, պարզապես լինելով ընդդիմադիր` հասարակությունը գերադասում է հարմարվել իրավիճակին և իր էներգիան ուղղել առանց այն էլ բարդ իրավիճակում հնարավորինս հարմար գոյատևելուն, քան ամիսը մեկ կամ երկու անգամ ընդդիմության հանրահավաքներին ներկա գտնվելուն և պարբերաբար վանկարկումներ անելուն: Դա, իհարկե, հասարակության համար սխալ պահվածք է, քանի որ գոյատևմանը հարմարվողը լեգիտիմացնում է այդ վիճակը: Բայց հասարակությունից երբեք պետք չէ պահանջել ավելին, քան տալիս ես նրան: Երբ ընդդիմությունը հասարակությանը տալիս է այն, ինչի կարիքը նա ունի, ապա ստանում է հասարակությունից այն, ինչի կարիքն ինքն է զգում: Դրա վառ վկայությունը 2007-2008 թվականների համաժողովրդական հզոր շարժումն էր:

Թերևս որևէ մեկը չի կարող ժխտել, որ գլխավոր խնդիրը Հայաստանում այսօր օրենքի բացակայությունն է, անօրինականությունը, օրենքի անտեսման վրա հիմնված իշխանական համակարգը, որն իր հարատևությունն ապահովելու համար ամեն ինչ անում է իր գործունեության ոլորտում աստիճանաբար ավելի ու ավելի նոր հանրային շերտեր ներգրավելու համար:

Հետևաբար, այն ուժը, որն իրեն հայտարարում է ներկայիս մթնոլորտին իրապես ընդդիմադիր և իրապես մտահոգ առկա իրավիճակով` ուղղակի չի կարող խուսափել օրինականության գաղափարի շուրջ, այսինքն` անօրինականության դեմ պայքարի համար համախմբվելու առաջարկից կամ տարբերակից: Ուրիշ որևէ այլ տարբերակ միշտ էլ կարող է դառնալ քննարկելի, վիճելի` լինի դա մոտեցում, գաղափար, թե պատկերացում:

Միայն օրինականության և անօրինականության, միայն քաղաքացու և կրիմինալի սահմանազատումն է, որ Հայաստանում կարող է լինել աներկբա գաղափար ցանկացած իրապես ընդդիմադիր ուժի համար: Երկրի գաղափարական, գաղափարախոսական հետագա ընթացքի շուրջ արդյունավետ գործընթացներ ծավալելու համար նախ պետք է լուծվի օրինականության հարցը: Նախ պետք է գործընթացները տեղափոխվեն խաղի օրինական կանոնների ոլորտ, նոր հետո սկսի արդյունավետ քաղաքական պրոցեսը:

Հետևաբար, Հայաստանում իրապես ընդդիմադիր, երկրի ներկայիս վիճակն իրապես փոխելու ցանկություն ունեցող ուժերը չեն կարող չմիավորվել օրինականության հաստատման գաղափարի կամ նպատակի շուրջ: Բայց խնդիրը միայն այն չէ, որ եթե որևէ ուժ չի միավորվում այդ նպատակի կամ գաղափարի շուրջ, եթե չի ստացվում եռակողմ ֆորմատը, ապա ամեն ինչ դատապարտվում է ձախողման: Մեծ հաշվով, հասարակության համար կարևոր չէ, թե ով կամ քանիսն են առաջնորդում օրինականության համար պայքարը:

Հասարակության համար կարևոր է, որ այդ պայքարը լինի հստակ և տեսանելի, որ սահմանը` օրինականության և կրիմինալի միջև լինի հստակ: Դա ամենևին չի ենթադրում հեղափոխական իրավիճակի ստեղծում: Նույնիսկ եթե ընդդիմությունը որդեգրում է երկարատև պայքարի ուղին, նույնիսկ եթե շեշտը դրվում է քաղաքացիական գիտակցության միջոցով իրավիճակը փոխելու վրա, միևնույն է` հարկ է այդ գիտակցությունը քաղաքացուն արագ հասցնելու և հիմնավոր կերպով նրա մեջ արմատավորելու համար հստակ դնել կրիմինալի և քաղաքացու չափանիշներն ու չափորոշիչները: Այդ բանը տեղի ունեցավ 2008թ. նախագահի ընտրության շեմին և թերևս հենց այդ պատճառով է, որ ընտրությունը ունեցավ աննախադեպ արդյունք բովանդակային, ոչ թվային իմաստով: Սակայն ընդդիմության հետագա մարտավարությունը աստիճանաբար չեզոքացրեց այդ արդյունքը:

Թե իշխանական համակարգի, թե արտերկրի քաղաքական բևեռների հետ քաղաքականությամբ տարվելով, արտաքին քաղաքական կոմբինացիաների դիագնոստիկայով տարվելով` ընդդիմությունը մի պահ լղոզեց այն սահմանը, որ ինքն էլ հստակ և բավական արդյունավետ ու հասկանալի լեզվով գծել էր քաղաքացու և կրիմինալի միջև: Լղոզված սահմանն էլ, թերևս, պատճառ դարձավ, որ 5 տարի առաջ հստակ ընտրություն կատարած քաղաքացիների մի մասը, որի համար քաղաքացիական գիտակցությունը դեռ չէր դարձել կենսակերպ և ինքնազգացողություն, չմնաց սահմանի ճիշտ կողմում և աստիճանաբար կրկին սկսեց հարաբերվել ու հարմարվել կրիմինալին:

Արդյունքն այն է, որ ընդդիմությունը այժմ կանգնած է ամեն ինչ գրեթե զրոյից, բովանդակային առումով զրոյից սկսելու անհրաժեշտության առաջ: Բայց կարևորն, իհարկե, այն չէ, թե որտեղից ես ստիպված սկսել: Կարևորն այն է, թե ինչից ես սկսում:

Լուսանկարը` PanARMENIAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում