Այսօր օրվա երկրորդ կեսին Ստոկհոլմում կկայանա Շվեդիայի թագավոր Կառլ Գուստավ XVI-ի և թագուհի Սիլվայի կրտսեր դստեր՝ արքայադուստր Մադլենի պսակադրությունը: Նա ամուսնանում է ամերիկացի գործարար Քրիստոֆեր Օ՝Նիլի հետ: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով Շվեդիայի թագավորական պալատի մամլո ծառայությանը:
Արարողությունը տեղի կունենա Սլոտսչյուրկա եկեղեցում, որը կառուցվել է 18-րդ դարում և գտնվում է Ստակհոլմում՝ թագավորական պալատում: Նշենք, որ Մադլենը գահի ժառանգորդ չի համարվում:
Ամուսնական զույգը հարսանեկան ավտոշարասյունով կանցնի ողջ քաղաքով ու կողջունի բնակիչներին:
Հարսանիքին հրավիրված են 500 հյուրեր՝ ընկերներ, բարեկամներ, Եվրոպայի թագավորական ընտանիքների ներկայացուցիչներ, Շվեդիայի խորհրդարանի և կառավարության անդամներ և այլն:
Զույգը նշանադրվել էր 2012-ի հոկտեմբերի 25-ին: Իր ապագա ամուսնուն 30-ամյա արքայադուստրը հանդիպել էր Նյու Յորքում, որտեղ աշխատում էր մայր թագուհու ստեղծած Մանկական համաշխարհային հիմնադրամում:
Փեսացուն ծնվել է Լոնդոնում, ունի Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի քաղաքացիություն: Աշխատում է ֆինանսական ոլորտում:








































