Սուրեն Խաչատրյանի տան մոտ կատարվածի տեսագրությունը արդեն դարձել է հանրության սեփականությունը: Տեսանյութը մի քանի անգամ մանրամասն դիտած «ժառանգության» անդամներից մեկից՝ Դավիթ Սանասարյանից «Առավոտ»-ը հետաքրքրվել է, թե այդ տեսանյութից ինչ եզրակացրեց և ինչ հարցերի պատասխաններ ստացավ: Դավիթ Սանասարյանը պատասխանել է.
«Տեսանյութը դիտելուց հետո ինձ համար մի շարք հարցեր են առաջանում: Կարեորագույն հարցերից մեկը՝ որտե՞ղ Էին ոստիկանները: Գորիսի իմ ծանոթներն ասում են, որ ոստիկանության կետը գտնվում Է հենց Լիսկայի տան մոտ: Զարմանալի Է, որ տևական ժամանակ այդ կրակահերթերից հետո որեւիցե ոստիկան չի մոտենում»: Թե ուր են ոստիկանները, երբ կրակոց Է հնչում Սուրեն Խաչատրյանի տան մոտ՝ Դավիթ Սանասարյանն այդ հարցով դիմել Է ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին՝ նշելով, թե ո՞ւմ Է պետք այդպիսի ոստիկանությունը. «Հուսով եմ՝ ինքը կպատասխանի իմ հարցին»:









































