Իսպանացի հայտնի ճարտարապետ Սանտյագո Կալատրավան Օվյեդոյում կոնգրեսների պալատի ընկերությանը ստիպված է վճարել 3.27 միլիոն եվրոյի փոխհատուցում` շենքի նախագծի մեջ թույլ տված սխալների համար, հաղորդում է Europa Press-ը:
Jovellanos XXI ընկերությունը ճարտարապետից ավելի մեծ փոխհատուցում է պահանջել խնդիրների մի ամբողջ ցուցակի համար, որոնք ծագել են Աստուրիայի մայրաքաղաքում կոնգրեսների պալատի շինարարության ժամանակ: Ճարտարապետի փաստաբանները պատվիրատուների դեմ ներկայացրել են 7.28 միլիոն եվրոյի հայց, որը իրենց հաճախորդը պետք է ստանար որպես աշխատավարձ:
Արդյունքում առաջին ատյանի դատարանը բավարարել է ճարտարապետի հայցը, իսկ պատվիրատուների ներկայացրած ցուցակից ճանաչել է երկու հավակնություն` 2006 թ. աշխատանքների ժամանակ տեղի ունեցած վթարը և կոնգրեսի տանիքի հետ կապված խնդիրները:
Այս երկու կետերով Jovellanos XXI ընկերության կրած վնասը կազմել է 10.55 միլիոն եվրո, որոնք դատարանի որոշման համաձայն՝ պետք է փոխահատուցի Կալատրավան: Այս գումարից հանելով նրա աշխատավարձը` նա պարտք է մնում 3.27 միլիոն եվրո:
Կոնգրեսների պալատը, որը դարձել է Օվյեդոյի այցեքարտը, Սանտյագո Կալատրավայի նախագծով կառուցվել է 2011 թ.:








































