«Լիվերպուլ»-ը ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Խոսե Կալյեխոնի իրավունքները: Այդ մասին հայտնում է TalkSport-ը:
Անգլիական թիմը պատրաստ է 8 մլն ֆունտ վճարել ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց: Կալյեխոնը ցանկանում է լքել Մադրիդը, քանի որ քիչ խաղաժամանակ է ստանում իսպանական գրանդում:
Հիշեցնենք` 2012/13 թվականների մրցաշրջանում իսպանացի կիսապաշտպանը 7 գոլ է հեղինակել և 6 արդյունավետ փոխանցում կատարել:










































