Ուրուգվայի երիտասարդական հավաքականի ֆուտբոլիստ Գիլերմո Վարելան բուժզննում է անցնում «Մանչեսթեր Յունայթեդ»-ում:
«Բուժզննում եմ անցնում «Մանչեսթեր Յունայթեդ»-ում, իսկ վաղը միանալու եմ Ուրուգվայի երիտասարդական հավաքականին: Այնպես որ, պատրաստվում եմ անգլերեն սովորել»,- հայտարարել է «Պենյարոլ»-ի պաշտպանը:
Գործարքը հաստատել է նաև «Պենյարոլ»-ի մարզական տնօրեն Ռոդոլֆո Կատինոն:






































