Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը այսօրվա նիստում հաստատեց նաև էլեկտրաէներգիայի սակագները: Ցերեկային ժամերին սակագինը 1կվտ/ժ-ի համար կկազմի 38 դրամ (ներառյալ՝ ԱԱՀ)՝ ներկայիս 30 դրամի փոխարեն, իսկ գիշերայինը՝ 28 դրամ (ներառյալ՝ ԱԱՀ)՝ ներկայիս 25-ի փոխարեն:
Որոշումն ուժի մեջ կմտնի 2013թ. հուլիսի 7-ից:







































