Microsoft ամերիկյան կորպորացիայի եռամսյակային եկամուտները կտրուկ ընկել են անհատական համակարգիչների վաճառքի նվազման պատճառով՝ հայտնում է BBC-ն:
Ընկերության շահույթը ֆինանսական տարվա երրորդ եռամսյակի արդյունքներով կազմել է 3,76 մլրդ դոլար, մինչդեռ անցյալ տարվա նույն ժամանակահատվածում նա վաստակել էր 4,99 մլրդ դոլար: Microsoft-ի բաժնետոմսերի արժեքը նվազել է ավելի քան 4 տոկոսով եկամուտների անկման վերաբերյալ հայտարարությունից հետո: Վերլուծաբաններն ընկերության շահույթի կտրուկ նվազումը կապում են անհատական համակարգիչների շուկայում տեղի ունեցած անկման հետ, ինչը բացասաբար է ազդում Microsoft-ի առանձին արտադրանքների պահանջարկի վրա:
Դրա հետ մեկտեղ ընկերության ամպային բիզնեսի եկամուտներն աճել են 3,3 տոկոսով և կազմել 6,1 մլրդ դոլար: Microsoft-ի ներկայացուցիչներն ասում են, որ մտադիր են ավելի ակտիվորեն զարգացնել իրենց ամպային ծառայությունները։









































