The Late Show-ի հաղորդավար Սթիվեն Քոլբերը ծաղրել է ԱՄՆ նախագահի թեկնածու Բեռնի Սանդերսի ելույթների ժամանակ ցուցամատը շարժելու մաներան: Եթերի տեսագրությունը YouTube-ում է հրապարակվել ապրիլի 20-ին, հայտնում է lenta.ru-ն:
«Բեռնիn ոչ միայն մատնանշում է խնդիրը: Նա նաև լավ է տիրապետում ցուցամատին»,- ասել է Քոլբերը, որից հետո ցուցադրել է շոուի հեղինակների հորինած Bubble Burst խաղը, որում Սանդերսը մատով փուչիկներ է պայթեցնում:








































