Starbucks հայտնի սրճարանների Հոնկոնգի մասնաճյուղը հիասթափեցրել է իր հաճախորդներին: Պարզվել է, որ նրանք սուրճ են մատուցել հենց զուգարանակոնքից հոսող ջրով: Փաստորեն, այստեղ ջուր պարունակող ամեն ինչ պատրաստվել է կոյուղու ջրով:
Համաձայն եղած տվյալների՝ սրճարանը խնդիրներ է ունեցել ջրամատակարարման հետ: Իսկ հաճախորդների պահանջները կատարելու համար նրանք ստիպված օգտվել են վերոնշյալ համակարգից:
Ճշմարտությունը բացահայտվել է, երբ աշխատակիցներին տեսագրել են իրենց՝ օրական 70 անգամ զուգարան՝ ջրի հետևից գնալիս:
Apple Daily կայքում տեղադրված տեսահոլովակը շատ է զայրացրել սրճարանի մշտական հաճախորդներին: Նրանցից շատերը նույնիսկ դարձել են սրճարանի՝ Facebook-յան էջի հետևորդ՝ իրենց զզվանքը և դժգոհությունն արտահայտելու համար:













































