Իսպանիայի առաջնության 34-րդ տուրում «Բարսելոնա»-ն արտագնա խաղում 8:0 հաշվով առավելության է հասել «Դեպորտիվո»-ի նկատմամբ:
Կատալոնական ակումբի ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսը պոկեր է ձևակերպել: Մեկական անգամ աչքի են ընկել Իվան Ռակիտիչը, Լիոնել Մեսսին, Մարկ Բարտրան և Նեյմարը:
Հիշեցնենք` մինչ այս կատալոնացիները երեք անընդմեջ պարտություն էին կրել Պրիմերայում: Այժմ «Բարսելոնա»-ն 79 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: «Դեպորտիվո»-ն 38 միավորով 14-րդն է:
«Դեպորտիվո» – «Բարսելոնա»՝ 0:8
Սուարես (11′), (24′), (53′), (64′), Ռակիտիչ (47′), Մեսսի (73′), Բարտրա, (79′), Նեյմար (81′)






































