«Նապոլի»-ի նախագահ Աուրելիո Դե Լաուրենտիսը հայտնել է, որ թիմի հարձակվող Էդիսոն Կավանիի ծառայություններով հետաքրքրված է Լոնդոնի «Չելսի»-ն:
««Չելսի»-ն ցանկանում է ձեռք բերել Կավանիի իրավունքները: Առաջիկա ժամերին «արիստոկրատներ»-ը կզանգահարեն ինձ այդ հարցով: Ուրախ կլինեմ, եթե Էդիսոնը շարունակի ելույթները մեր ակումբում:
Իսկ եթե ֆուտբոլիստը որոշի հեռանալ, նրան փոխարինողի իրավունքներ ձեռք բերելու նպատակով կօգտագործենք Կավանիի տրանսֆերի դիմաց ստացած 63 մլն եվրոն»,- ասել է Դե Լաուրենտիսը:




































