Ֆրանսիայի «Ազգային ճակատ» կուսակցության ղեկավար Մարին Լե Պենը պատրաստվում է այցելել Մեծ Բրիտանիա երկրի Եվրամիությունից դուրս գալու արշավին մասնակցելու համար, հայտնում է The Independent-ը:
Լե Պենը ազգայնական հայացքներով այլ ֆրանսիական քաղաքական գործիչների նման, կողմ է Մեծ Բրիտանիայի ԵՄ-ից դուրս գալուն, քանի որ համարում է, որ դա կառաջացնի Եվրամիության քայքայման շղթայական ռեակցիա:
«Նմանատիպ գործողությունները կապացուցեն, որ կարելի է ապրել ԵՄ սահմաններից դուրս: Կամ մենք ազատ ենք, կամ ոչ»,- ասել է նա:









































