Ֆուտբոլային հանրությունը շարունակում է քննարկել «Բարսելոնա»-ի հարձակվող Նեյմարի վարքը:
Ավելի վաղ ֆուտբոլիստին քննադատություններ էին հասցեագրում՝ «Վալենսիա»-ի պաշտպան Անտոնիո Բարագանի հետ միջադեպի համար:
Այժմ քննարկվում է Նեյմարի վերաբերմունքը ակումբակիցների նկատմամբ: AS-ը հայտնում է, որ «Վալենսիա»-ի հետ խաղից հետո Նեյմարի «զոհ»-ն է դարձել նաև «կապտանռնագույններ»-ի պաշտպան Խորդի Ալբան:
Խաղի դրվագներից մեկում Նեյմարը՝ դժգոհ լինելով այն հանգամանքից, որ Իսպանիայի հավաքականի պաշտպանը փոխանցում չի կատարել, հայհոյել է վերջինիս և ծաղրել նրան:








































