ԱՄՆ-ը կշարունակի պնդել, որ պաղեստինա-իսրայելական հակամարտությունը պետք է կարգավորվի երկու պետությունների խաղաղ գոյակցության ճանապարհով: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին` ելույթ ունենալով J Street ոչ կառավարական կազմակերպության ժողովում՝ փոխանցում է TASS-ը:
Իր ելույթում Քերին հույս է հատնել, որ «իսրայելցիները և պաղեստինցիները կկարողանան միասին խաղաղ ապրել»:
«Մենք հասկանում ենք, որ դրա համար անհրաժեշտ է դինամիկա: Չի կարելի ուղղակի անընդհատ դատապարտել մյուս կողմին: Մենք կշարունակենք առաջ տանել երկու պետությունների գոյակցության գաղափարը՝ որպես միակ որոշում»,- եզրափակել է պետքարտուղարը:










































