Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը այսօր հաղորդագրություն տարածել, որի համաձայն՝ բանկը 25 մլն դրամ է ներդնելու Հայաստանի էներգետիկայի ոլորտում: 20 մլն դոլար հատկացվելու է էներգախնայողության ծրագրերին, իսկ 5 մլն դոլար՝ վերականգնվող էներգետիկայի զարգացմանը։ Հայտարարության մեջ նշվում է, որ «Անելիք» բանկը առաջինն է, որ այս տարվա հոկտեմբերին հայտ է ներկայացրել մասնակցելու ծրագրին: