Սիրիայի ԱԳՆ-ն ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին և ԱԽ ղեկավարին նամակ է ուղարկել, որում դատապարտել է Իսրայելի կառավարության նիստի անցկացումը Գոլանի բարձունքներում, հայտնում է SANA գործակալությունը:
Նախարարությունը կոչ է արել անհապաղ դատապարտել այդ քայլը և պահանջել, որ դա չկրկնվի:
Ընդ որում՝ Սիրիայի ԱԳՆ-ն ՄԱԿ-ին կոչ է արել կատարել Գլխավոր ասամբլեայի և ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձևերի իրականացման իր պարտավորությունները, որոնց համաձայն՝ կազմակերպությունը չի ճանաչի Իսրայելի կողմից Սիրիայի տարածքի բռնագրավումը:









































