Ռուսական TASS լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երեկ լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ չի քննարկվում Ռուսաստանի կազմում Հարավային Օսիայի ընդգրկվելու հարցը:
«Մենք Հարավային Օսիայի հետ մեր հարաբերությունները չենք դիտարկում այդ համատեքստում»,- ասել է նա: Պուտինը հիշեցրել է, որ Ռուսաստանը ճանաչել է Հարավային Օսիան, և որ նրա ղեկավարի հետ չի քննարկվել Ռուսաստանի կազմում հանրապետության ընդգրկվելու հարցը:
Պուտինը հավելել է, թե դեռ հայտնի չէ, թե ինչ կդրվի Հարավային Օսիայում անցկացվելիք հանրաքվեի հիմքում, և ինչպիսին կլինի հարցերի վերջնական տեսքը. «Մենք վերջնական որոշում կընդունենք՝ կախված դրանից»:










































