Ռուսական TASS լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը կողմ է արտահայտվել ՄԱԿ-ի ԱԽ-ի մշտական անդամ երկրների թվում մուսուլմանական երկրների ընդգրկմանը:
«Մի՞թե ՄԱԿ-ի ԱԽ-ի մշտական անդամների թվում կա մուսուլմանական երկրների գեթ մեկ ներկայացուցիչ, որոնք երկրագնդի բնակչության մեկ քառորդն են: Ի՞նչ իմաստ ունի ժամանակավոր ներկայացուցիչը:
Եթե հինգ մշտական անդամներից թեկուզ մեկը վետո է դնում բանաձևի վրա, ապա հարցը հանվում է: Աշխարհն ավելի մեծ է, քան «հնգյակը»: Անհրաժեշտ է բարեփոխել ՄԱԿ-ը: Մուսուլմանական երկրները բախվում են շատ անարդարությունների»,- ասել է նա:









































