Հինգշաբթի նավթի համաշխարհային գները շարունակում են նվազել ԱՄՆ էներգետիկայի նախարարության զեկույցի ֆոնին, որը հայտնում է երկրում շաբաթական պահուստների աճի մասին, հայտնում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով առևտրի տվյալները:
Հինգշաբթի առավոտվա դրությամբ Brent տեսակի նավթի հունիսյան մատակարարումների ֆյուչերսային գործարքների գինը նվազել է 1,43%-ով՝ մինչև 43,55 դոլար մեկ բարելի դիմաց: WTI ապրանքանիշի մայիսյան ֆյուչերսների գինն ընկել է 1,29%-ով՝ մինչև 41,22 դոլար մեկ բարելի դիմաց:
Չորեքշաբթի ԱՄՆ էներգետիկայի նախարարությունը հայտնել է, որ նավթի կոմերցիոն պահուստները երկրում ապրիլի 8-ին ավարտված շաբաթում աճել են 6,6 մլն բարելով կամ 1,3%-ով մինչև 536,5 մլն բարել: Տվյալները զգալիորեն շատ են եղել վերլուծաբանների կանխատեսումներից, որոնք սպասել են մինչև 531,75 մլն բարել:









































