ԵԱՏՄ-ն պատրաստ է աշխատել ԵՄ-ի հետ իրավահավասարության և փոխադարձ շահի սկզբունքների հիման վրա։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը՝ փոխանցում է RIA Novosti-ն։
Նա նշել է, որ վերջին շրջանում ստացվում են ազդանշաններ նման համագործակցության հարցում եվրոպացի գործընկերների շահագրգռվածության վերաբերյալ։
«Դեռ որոշ ժամանակ առաջ նրանք դրան պատրաստ չէին, այժմ կարծես նման ազդանշաններ կան։ Մենք նման շարժի պատրաստ ենք, սակայն, բնականաբար, անհրաժեշտ է շարժվել իրավահավասարության սկզբունքների, միմյանց հետաքրքրություններն ու փոխադարձ շահերը հաշվի առնելու հիման վրա»,- ասել է Մեդվեդևը ընդայնված կազմով Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում։









































