Ժնևում մեկնարկում է սիրիական հակամարտության կարգավորման բանակցությունների երկրորդ ռաունդը։ Սիրիայի հարցով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ դեսպանորդ Ստաֆան դե Միստուրան վերսկսում է Ժնևում բանակցությունների մասնակիցների հետ սիրիական ճգնաժամի կարգավորման ուղիների քննարկումը։ Այս մասին հայտնում է TASS գործակալությունը։
Բանակցությունները կանցկացվեն անուղղակի ձևաչափով։ Դե Միստուրան հերթով կհանդիպի կառավարության և ընդդիմության տարբեր խմբերի պատվիրակությունների հետ։ Սիրիայի կառավարության պատվիրակության ժամանումը Շվեյցարիա սպասվում է ապրիլի 15-ին։
Դե Միստուրայի կարծիքով՝ երկրորդ ռաունդի գլխավոր թեման պետք է դառնա քաղաքական անցման գործընթացի կազմակերպումը։









































