ԱՄՆ վարչակազմը դեռևս տեղեկություն չունի նախագահ Բարաք Օբամայի՝ մայիսին «Մեծ յոթնյակի» (G7) գագաթնաժողովին մասնակցելու համար Ճապոնիա այցի ժամանակ Հիրոսիմա այցելելու պլանների մասին, հայտնել է RIA Novosti-ն` հղում կատարելով Սպիտակ տան մամլո քարտուղար Ջոշ Էռնեստին:
«Ես դեռևս ոչ մի նոր տվյալ չունեմ նախագահի ծրագրի մասին»,- հայտարարել է Էռնեստը ճեպազրույցի ժամանակ:
Նախօրյակին Հիրոսիմա է այցելել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին, որը դարձել է այդ քաղաքն այցելած ԱՄՆ վարչակազմի առաջին ներկայացուցիչը: Քերին հույս է հայտնել, որ մի օր այնտեղ կայցելի ԱՄՆ նախագահը:









































